«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տևական պատերազմը կարող է հանգեցնել կտրուկ գնաճի. Եվրոպական կենտրոնական բանկ

04/03/2026

Մերձավոր Արևելքից նավթի և գազի մատակարարումների շարունակական նվազումը՝ Իրանի դեմ ընթացող պատերազմի ֆոնին, կարող է հանգեցնել կտրուկ գնաճի և եվրոգոտու արտադրական ծավալների էական անկման։ Այս մասին հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի գլխավոր տնտեսագետ Ֆիլիպ Լեյնը։ Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքից եկող ցնցման մասշտաբը կախված կլինի հակամարտության տևողությունից և ինտենսիվությունից։

Լեյնը հիշեցրել է Եվրոպական կենտրոնական բանկի 2023 թվականին հրապարակած վերլուծությունը, ըստ որի՝ եթե տարածաշրջանային հակամարտությունը հանգեցնի էներգիայի մատակարարումների մշտական անկման և տնտեսական ակտիվության խափանման, ապա հնարավոր է «էներգետիկ ոլորտի հետ կապված գնաճի զգալի աճ և արտադրության ծավալների կտրուկ անկում»։ ԵԿԲ-ում մտահոգություն կա, որ նման սցենարը կարող է լուրջ ճնշում գործադրել եվրոպական տնտեսության վրա՝ խորացնելով արդեն առկա կառուցվածքային մարտահրավերները։

https://www.ft.com/content/529b22dc-2707-48f8-b19c-510dee176e30