«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նախամաշտոցյան հայ գրի գոյության հարցը և դրա կորստի պատճառները

02/02/2026

Նախամաշտոցյան հայ գրի և գրականության գոյությունը հիմնավորվում է նախևառաջ V դարի հայ գրական լեզվի բարձր զարգացման մակարդակով։ Գրաբարը այդ շրջանում հանդես է գալիս որպես լիովին ձևավորված, քերականորեն կարգավորված և բառապաշարով հարուստ գրական լեզու, ինչը դժվար է պատկերացնել առանց նախորդ դարերի գրավոր ավանդույթի։ Դրա մասին են վկայում նաև հին վիպասանական երգերի և ավանդազրույցների պահպանված հատվածները, որոնք լեզվական առումով չեն տարբերվում V դարի մատենագրական լեզվից։ Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ հայ գրական լեզուն չի կարող սկսված լինել հանկարծակի՝ Մեսրոպ Մաշտոցից հետո, այլ ունի ավելի վաղ՝ նախաքրիստոնեական արմատներ։

Այն հանգամանքը, որ նախամաշտոցյան գրավոր հուշարձաններ մեզ չեն հասել, պայմանավորված է պատմական իրադարձություններով։ Քրիստոնեության հաստատման ընթացքում Հայաստանում իրականացվել է հեթանոսական մշակույթի համակարգված ոչնչացում․ կործանվել են տաճարները, ոչնչացվել կամ բռնագրավվել են դրանց գանձերն ու գրավոր նյութերը, իսկ հին հավատքի կրողները ենթարկվել են հալածանքների։ Ստեղծված մթնոլորտում հեթանոսական գրերի պահպանումը վտանգավոր էր, ինչի հետևանքով դրանք կամ վերացվել են, կամ կորսվել ժամանակի ընթացքում։ Այդ պատճառով հին հայ մատենագիրները լռությամբ են շրջանցել նախամաշտոցյան գրականության փաստը՝ փորձելով ամբողջ մշակութային ժառանգությունը կապել բացառապես քրիստոնեության հետ։

https://www.facebook.com/groups/155837376254411/posts/941407617697379/