«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաստանում կորոնավիրուսով վարակված 14 հիվանդ ծայրահեղ ծանր է

20/09/2020

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցված կորոնավիրուսային վարակի 196 դեպքից 128-ը կապված են Աջարիայի, իսկ 30-ը` Թբիլիսիի հետ: Այսօր լրագրողներին այս մասին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան:Հաղորդում է jnews.ge-ին։

Ըստ Էզուգբաիայի, Վրաստանում բուժում է ստանում 1 981 հիվանդ: Նրանցից միայն 836-ն են տեղակայված կովիդ- կենտրոններում: Մյուսները, 18-ից 65 տարեկան, թեթև կամ անախտանիշ  COVID-19 ունեցող հիվանդներն են: Նրանք հյուրանոցային համալիրներում   են գտնվում բժշկական հսկողության տակ:

Կովիդ-կենտրոններում 14 հիվանդների վիճակն , ըստ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի , գտնվում են  ծայրահեղ ծանր վիճակում ,իսկ ծանր հիվանդների թիվը հասել է 80-ի: