«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Խաղաղության պայմանագրում» ո՞ր երկու հարցերն են, որ Ադրբեջանի հետ դեռ չեն համաձայնեցվել. Փաշինյանը բացեց փակագծերը

31/01/2025

Սահմանազատման հանձնաժողովների միջեւ երբ, որ հանդիպելու պայմանավորվածություն կլինի, այդ մասին կասվի օրը. այս պահին կոնկրետ ժամի, օրվա մասին պայմանավորվածություն չկա: Այս մասին, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ամենն ինչ տեղի է ունենալու հանձնաժողովների կանոնակարգում նկարագրված ձեւով: Այդ փաստաթուղթը հրապարակված է: Մենք պատրաստակամ ենք եւ անկեղծ պետք է ասեմ, որ սահմանազատման պրոցեսը, ըստ էության, 2024-ին շատ առարկայացավ: Մենք Ադրբեջանի հետ առաջին միջպետական թուղթը ունենք: Ամեն երկիր հաստատել է այդ փաստաթուղթը, ինչը անկյուանաքարային նշանակություն ունի:

Արդեն կա պայմանավորվածություն, որ առաջիկա շրջանում հանձնաժողովները, կողմերը կենտրոնանալու են Վրաստանի սահմանից մինչեւ Իրանի սահման Հայաստան-Ադրբեջանի սահմանագծման աշխատանքներին:

«Խաղաղության պայմանագրի» հետ կապված նոր ասելիք չկա, որովհետեւ ասել եմ արդեն, որ նախագծում առկա 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են: Երկու չհամաձայնեցված կետ կա եւ երկուսի մասով էլ Հայաստանը առաջարկել է լուծումներ: Դրանցից մեկը վերաբերում է երրորդ երկրների ուժերի երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չտեղակայելուն: Մենք առաջարկում ենք դա կիրառել սահմանի, սահմանազատված հատվածների նկատմամբ: Եվ նաև կա իրավական հարթություններում վեճերի միջազգային ատյաններից հետ կանչելու թեման, որը որոշակի հանգամանքներում և պայմաններում մեզ համար կարող է ընդունելի լինել: Մենք պետք է համոզվենք, որ ոչ միայն միջազգային ատյաններում ենք որևէ բան հետ կանչում, այլև այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես:

Հակառակ դեպքում կարող է ստացվել իրավիճակ, որ մենք ինչ-որ մի հարց հետ քաշեցինք, Ադրբեջանն էլ հետ քաշեց իր հայցերը, այսինքն պայմանավորվեցինք, որ դա չենք տանում միջազգային ատյաններ, բայց հաջորդ փուլում Ադրբեջանը երկկողմ հարաբերություններում այդ հարցերը դնի սեղանին և դրա շուրջ կարող են լինել էսկալացիաներ: Իիսկ այդ պարագայում արդեն մենք մեր ճանապարհը փակած կլինենք, այդ էսկալացիայի ռիսկըկառավարելու, միջազգային հարթակները օգտագործելու համար։

Հետևաբար, եթե մենք այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես և էլի հումանիտար նուրբ հարցեր կան, դա կարող է մեզ համար ընդունելի լինել, և մենք այս ուղղությամբ աշխատում ենք»,- հայտարարեց Փաշինյանը: