«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանում կոչ են արել «հայելային պատասխաններ տալ Երևանի ոչ բարեկամական հայտարարություններին»

10/04/2026

Երևանը չի լքի Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), քանի որ դա կործանարար հարված կլինի Հայաստանի տնտեսության համար։ Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։ «Հայաստանը երբեք դուրս չի գա ԵԱՏՄ-ից։ Դա մահացու կլինի նրա տնտեսության համար։ Բացի այդ, նույնիսկ եթե դուրս գա, ապա պետք է անդամակցի Եվրոպական միությանը։ Բայց ո՞վ է նրան ԵՄ-ում սպասում կամ ընդունում»,- նշել է պատգամավորը։

Կալաշնիկովը հավելել է նաև, որ Ռուսաստանը պետք է հայելային պատասխան տա Երևանի կողմից հնչող ոչ բարեկամական հայտարարություններին։ Ըստ նրա՝ Հայաստանի համար ԵԱՏՄ-ից դուրս գալն իմաստազուրկ է, քանի որ տնտեսությունը լուրջ կորուստներ կկրի, և առաջին հերթին կտուժեն հայ գործարարները։

https://iz.ru/2075475/2026-04-09/v-gosdume-prokommentirovali-vozmozhnyi-vykhod-armenii-iz-eaes