«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շարունակվում է 4 ամիս ժամկետով՝ 68000 դրամ աջակցության տրամադրումը

03/05/2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են՝ նախարարության կողմից շարունակվում է 4 ամիս ժամկետով՝ 68000 դրամ աջակցության տրամադրումը։ Գումարի փոխանցման մասին քաղաքացին ծանուցվում է SMS հաղորդագրության միջոցով։ Քաղաքացիներին ուղարկվում են հաղորդագրություններ նաև դոնոր այն կազմակերպությունների կողմից, որոնք, ՀՀ Կառավարության հետ համագործակցությամբ, ներգրավված են ծրագրի ֆինանսավորման գործընթացում:  
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվում է 68000 դրամից սննդի կարիքների համար նախատեսված դրամական օգնության վճարում, որը կազմում է շուրջ 16900 դրամ և նախատեսված է ԼՂ հակամարտության հետևանքով տուժած այն շահառուների համար (կանայք, երեխաներ), որոնք այժմ գտնվում են ՀՀ տարածքում։  
Փոխանցման մյուս մասը շարունակում է տրամադրվել պետական բյուջեից։  
«Հարգելի քաղաքացիներ, ձեր կողմից հավելյալ գործողությունների անհրաժեշտություն չկա, քանի որ փոխանցումը կատարվում է նույն եղանակով, ինչպես նախկինում»,- տեղեկացնում են նախարարությունից: