«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Նենսի Փելոսիի Հայաստան այցին, նշել է.

19/09/2022

Վստահ ենք՝ լարվածության սրումն ու Հարավային Կովկասում անկայունությունը տարածաշրջանային որևէ երկրի, այդ թվում՝ հակամարտող երկրների և հարևանների  շահերը չեն ապահովում:  

Մեր մոտեցումն այն է, որ ճգնաժամի լուծմանը կարող են նպաստել երկու երկրների բանակցություններն ու տարածաշրջանային հնարավորություններից օգտվելը: Մենք համոզված ենք՝ աշխարհաքաղաքական փոփոխությունը տարածաշրջանում անկայունություն կստեղծի: 

Լարվածության հրահրումը Ադրբեջանի և տարածաշրջանի երկրների շահերի շրջանակում չենք դիտարկում, քանի որ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար խաղաղությունն ու կայունությունն անհրաժեշտություն են: Իրանը սրանից դուրս ցանկացած մոտեցում սադրող է համարում և չի ընդունում տարածաշրջանում անկայնության հրահրումը: