Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք

Четыре новых случая коронавирусной инфекции были зарегистрированы в Грузии за один день.

Four new cases of coronavirus infection have been registered in Georgia in one day.

Quatre nouveaux cas d'infection à coronavirus ont été enregistrés en Géorgie en une journée.

Այս մասին հայտնում է Tert.am-ը: Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 822 դեպք, վարակվածներից 690-ն առողջացել է, 13-ը` մահացել: 3124 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 279 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում: Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 7 326 305 է, մահացել է 413 763 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Նյութը` Artsakhpress

Թարգմանությունը` Աննա Հակոբյան