
2023թ–ի պետակա բյուջեն շուրջ 354 մլրդ դրամով կգերազանցի 2022թ–ի ցուցանիշը
29/09/2022
2023թ–ի պետակա բյուջեն շուրջ 354 մլրդ դրամով կգերազանցի 2022թ–ի գլխավոր ֆինանսական փաստաթղթի ցուցանիշները։ Բյուջեի նախագիծն այսօր ներկայացվել է ՀՀ կառավարության հերթական նիտում։
Տնետսական աճը, ինչպես և այս տարի, հաջորդ տարվա համար ևս նախատեսվել է 7%:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում, նախագիծը ներկայացնելով ասաց, որ ներկա տնտեսական իրողությունները հաշվի առնելով, Հայաստանի տնտեսական աճը 2022թ–ի ավարտին կկազմի 11-12% տնտեսական աճով։
Կառավարության նիստում հաստատված պետական բյուջեի նախագիծն առաջիկայում կքննարկվի խորհրդարանում։