«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մարտական դիրքում 19-ամյա զինծառայողի դին է հայտնաբերվել՝ հրազենային վիրավորումով

01/10/2022

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանի (ծնվ. 2003թ.) դին` դեռևս անհայտ հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումով: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

«Տարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար»,- ասված է հայտարարության մեջ: