«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինայի հшկամшրտությունը կարող է ավարտվել մեկ տարվա ընթացքում. Պուտինի հատուկ ներկայացուցիչ

30/10/2025

Ուկրաինայի հակամարտությունը կարող է ավարտվել մեկ տարվա ընթացքում, այս մասին կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահի ներդրումների և արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը՝ Սաուդյան Արաբիայում ներդրումային համաժողովում՝ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո, հայտնում է Reuters-ը։

«Վստահ ենք, որ մենք խաղաղության ճանապարհին ենք»,-նշել է նա։

Դմիտրիևը միաժամանակ անդրադարձել է Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի՝ որպես աշխարհի խոշորագույն տերությունների համագործակցության մասին, հաղորդում է РБК-ն։

«Այժմ մարդիկ կենտրոնացած են Ռուսաստանի շուրջ ծավալվող տարածաշրջանային հակամարտության վրա, սակայն մենք չենք ցանկանում, որ այն ավելի մեծ հակամարտության վերաճի։ Եվ դրան հասնելու համար պետք է ավելի լավ գործենք, քան նախկինում, այլ ոչ թե ավելի վատ»,- նշել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը։