«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ջո Բայդենը մտադիր է Էնթոնի Բլինքենին առաջադրել պետքարտուղարի պաշտոնում

23/11/2020

Ակնկալվում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Էնթոնի Բլինքենին կառաջադրի պետքարտուղարի պաշտոնում, հաղորդել Է Associated Press-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Բլինքենը եղել է պետքարտուղարի նախկին տեղակալը, Օբամայի վարչակազմի օրոք Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալն ու դեմոկրատների արտաքին քաղաքականության հարցերով երկարամյա խորհրդականը։
«Ժողովրդավարությունը նահանջում է ամբողջ աշխարհում, և, ցավոք, այն նաև նահանջում է մեզ մոտ»,- սեպտեմբերին ասել է Բլինքենը:
Ջո Բայդենի կաբինետի առաջին պաշտոնյաների անունները կարող են հայտարարվել երեքշաբթի:
 

mamula.m