«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ժամանակ». ԵՊՀ-ում լսարանային դասերը վերսկսելու նպատակը՝ քաղաքական

25/02/2021

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵՊՀ միջազգային հարաբերությունների և իրավագիտության ֆակուլտետները որոշում են կայացրել մարտի 9-ից ամբողջությամբ վերսկսել լսարանային դասերը։

Ուսանողները ուրախ են, որ վերջապես վերադառնալու են նորմալ լսարանային դասապրոցեսի, բայց այս որոշման հետ կապված տարօրինակություններ են տեսնում։ Ուսանողների տպավորությամբ՝ որոշումը կայացվել է շատ արագ, իսկ դրա հիմքում զուտ քաղաքական նպատակներ են։

«Երկրում քաղաքական գործընթացներ են ընթանում, որտեղ համալսարանը կարող է ապահովել ուսանողության առնվազն քանակական պատկեր, որը «շատ ցանկալի կլինի»։ Եթե այդպես է, ապա համալսարանական ղեկավարությունը թքած ունի իր իսկ դասախոսների կամ, առավել ևս, ուսանողների առողջության վրա և խոր մոլորության մեջ է՝ շեղված Մայր բուհի կարևորագույն գործառույթից»,- մեզ հետ զրույցում ասաց ուսանողներից մեկը։

Ուսանողները պատմեցին, որ որոշ ֆակուլտետների դեկաններ չեն համբերել մինչև լուսաբաց և կեսգիշերին արդեն ուսանողներին տեղեկացրել են դասապրոցեսի վերսկսման մասին, ինչը ևս կասկածներ է առաջացրել ուսանողների մեջ։ Որոշ դեկանների գերշտապողականությունը թերևս հենց այս ակցիայով է պայմանավորված եղել»։