«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թբիլիսիում բողոքի ընթացքում հրաձգություն Է տեղի ունեցել մեկնարկի ատրճանակից

06/11/2020

Թբիլիսիում հրաձգային զենքի կրակոցներ են լսվել ընդդիմության ակցիայի ընթացքում, որը տեղի Է ունեցել «Վրացական երազանք» կառավարող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նստավայրի մերձակայքում. իրավապահները գտել են ոչ մարտական, ազդանշանային ատրճանակի պարկուճներ: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ակցիայի մասնակիցը:

«Մենք լսեցինք չորս-հինգ կրակոց, սակայն ավելի ուշ պարզվեց, որ հանրահավաքի մասնակիցները մեկնարկի ատրճանակ են օգտագործել Իվանիշվիլիին «արթնացնելու» նպատակով: Ոստիկանությունն արդեն գտել Է մեկնարկի ատրճանակի գնդակների հետքերը»,-հայտարարել Է ակցիայի մասնակիցներից մեկը:

Ընդդիմադիրները նոյեմբերի 6-ին ավտոմեքենաներով երթ են անցկացրել Իվանիշվիլիի նստավայրի ուղղությամբ: «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության մամուլի ծառայությունում ՌԻԱ Նովոստիին հայտարարել են, որ այդպիսով ակտիվիստները պատրաստվում են լայնածավալ ակցիա անցկացնել, որը պլանավորված Է նոյեմբերի 8-ին: Ընդդիմությունը բողոքում Է հոկտեմբերի 31-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ եւ պահանջում Է նոր ընտրությունների նշանակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: