«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ դեսպանը դատապարտել է Վրաստանի խորհրդարանի՝ ազգությամբ ադրբեջանցի պատգամավորների հայտարարությունները

28/09/2020

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այսօր հարցազրույցներ է տվել վրացական առաջատար լրատվամիջոցներին (Ռուսթավի 2, Իմեդի, Վրաստանի հանրային հեռուստաընկերություն և այլն)։

Հարցազրույցներում դեսպանը, մասնավորապես, անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային, Թուրքիայի ապակառուցողական գործողություններին, Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման փաստին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորմանը։

Դեսպանը նաև դատապարտել է Վրաստանի խորհրդարանի ազգությամբ ադրբեջանցի պատգամավորների ռազմամոլական հայտարարությունները` նշելով, որ բազմազգ Վրաստանն այն երկիրը չէ, որի խորհրդարանի պատգամավորները կարող են նմանօրինակ հայտարարություններ թույլ տալ իրենց։