«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄԱՀԱՑԵԼ Է ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԶԱՎԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

24/11/2020

Կյանքից հեռացել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։

Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը։

«Կյանքից հեռացել է իմ ընկեր ու մեծ մարդ Զավեն Սարգսյանը։ Հանգչիր խաղաղությամբ...»,– գրել է նա:

Զավեն Սարգսյանը 1992 թվականից մինչ օրս ղեկավարում էր Սերգեյ Փարաջանովի թանգարանը։