Հինգշաբթի, Հունիսի 17, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ 26 ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԳՈՐԾԸ ՓՈԽԱՆՑՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

10/06/2021

Ադրբեջանում պահվող 26 հայ ռազմագերիների գործը փոխանցվել է դատարան։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը։ Համաձայն հայտարարության, խոսքը այն հայ զինվորականների մասին է, ովքեր մեկնել էին Արցախ նոյեմբերի 26-27-ին։

Հայ ռազմագերիներ Անդրանիկ Վազգենի Միքայելյանի, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանի եւ Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանի եւ մյուսների հանդեպ քրեական գործ է հարուցվել չափազանց ծանր հոդվածներով՝ «ահաբեկչություն», «զինված խմբավորման ձեւավորում եւ հակաօրինական գործողուրթյունների կատարում», «Ադրբեջանի սահմանի անօրինական հատում» եւ այլն։

 Աղբյուր՝ «Հրապարակ օրաթերթ»