«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի ժամանակ հայ բռնցքամարտիկները ռինգում են մնացել մինչև առավոտյան ժամը 4-ը` բողոքելով մրցավարների որոշման դեմ

30/05/2022

Մրցավարների որոշումներից իրենց դժգոհությունն էին հայտնել նաև ուկրաինական պատվիրակության անդամները։ 

Բոյկոտի արդյունքում մրցավարներն ստիպված են եղել կրկին դիտել թե՛ հայ, և թե՛ ուկրաինացի բռնցքամարտիկների մենամարտերի տեսանյութերը։

Նշենք, որ մայիսի 29-ին կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը մենամարտել էր իսպանացի Էմանուել Ռեյեսի հետ, ում մրցավարները հաղթանակ էին շնորհել։ Առաջին ռաունդից հետո մրցավարները նախապատվությունը տվել էին հայ բռնցքամարտիկին, երկրորդ և երրորդ ռաունդներում` իսպանացուն (1:4, 0:5):
Մանասյանն ու Հայաստանի հավաքականը, դժգոհ լինելով մրցավարների որոշումից, հրաժարվել են լքել ռինգը՝ սպառնալով բոյկոտել առաջնության վերջին օրը։

Ֆեդերացիայի աղբյուրները Sputnik Արմենիային հայտնել են, որ բողոքարկված մենամարտերի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի ընդունվել։