«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նույնականացվել է հունվարի 27–ին հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը

01/02/2023

Ադրբեջանի կողմից հունվարի 27-ին հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է: Զոհված զինծառայողը սեպտեմբերյան մարտերի ընթացքում զոհված Վահե Թորոսյանն է, հայտնում է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը: