«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ․ քննարկվել է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացը

03/06/2026

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ։ Քննարկվել է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացը, հատնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։

«Զրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին անցած Կուրբան բայրամ տոնի կապակցությամբ, անդրադարձ է կատարվել Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին», - ասված է հաղորդագրության մեջ:

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է՝ ուղղակի առևտրի մեկնարկին ուղղված քայլերի միջոցով։

Նա ընդգծել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար և միշտ կաջակցի այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։