«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կոչ ենք անում զերծ մնալ քաղաքացիական բնակավայրերը թիրախավորելուց. Մարիա Զախարովա

05/11/2020

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույց է անցկացրել, որի ժամանակ անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրացումներին:

«Կողմերին զսպվածության կոչ ենք անում, ինչպես նաև խուսափել քաղաքացիական բնակավայրերի հրթիռակոծությունից, չթույլատրել արտաքին ուժերի միջամտությունը: Անհրաժեշտ է գործնականում հասնել կրակի դադարեցմանը, լարվածության թուլացմանը, հիմնարար սկզբունքների վրա խաղաղ կարգավորման նպատակով բանակցությունների վերականգնմանը»,- հայտնել է Մարիա Զախարովան:

ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է, որ այս կապակցությամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին և 2-ին մտքերի փոխանակում է կատարել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ: Զախարովան հիշատակել է, որ թեման քննարկել է նաև ՌԴ արտգործնախարարի, փոխարտգործնախարարի և օտարերկրացի գործընկերների շրջանում: