«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռազմական գործողությունների սկզբից ի վեր Ուկրաինան լքել է ավելի քան 13 մլն մարդ

27/09/2022

ՄԱԿ-ի տվյալներով՝ մարտական գործողությունների սկզբից Ուկրաինան լքել է 13,08 մլն մարդ: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։

Այդ թվում Լեհաստան է մեկնել ավելի քան 6,2 մլն մարդ, Ռուսաստան՝ 2,6 մլն, Հունգարիա՝ 1,4 մլն, Ռումինիա՝ 1,2 մլն, Սլովակիա՝ 798 հազար, Մոլդովա ՝ 618 հազար, Բելառուս՝ 16,7 հազար մարդ: