
Հայաստանն ու Իրանը հուշագիր են ստորագրել ականազերծման ոլորտում համագործակցության մասին
19/09/2022
Հումանիտար ականազերծման և փորձագիտական հայկական կենտրոնի ղեկավար Վաղինակ Սարգսյանը Թեհրանում այցելել է Իրանի պաշտպանության նախարարության պաշտպանական տեխնիկայի և քաղաքացիական պաշտպանության վարչություն, տեղեկացնում է tasnimnews.com-ը:
Նշվում է, որ կողմերն ականազերծման ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու նպատակով: