«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե

18/06/2026

Եվրոպայում ԱՄՆ զորքերի թվաքանակի կրճատումը կսկսվի անհապաղ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Հարկավոր է հստակ հասկանալ, որ ՆԱՏՕ-ի ուժերի կազմաձևումը պլանավորման գործիք է։ Այն, ինչ հայտարարել են ԱՄՆ-ն, և ՆԱՏՕ-ում գիտեին, որ դա տեղի կունենա, քանի որ ԱՄՆ-ը պետք է գործի շատ թատերաբեմերում և չպետք է ցրի իր ռեսուրսները, և ավելի վաղ հայտարարվել էր, որ նրանք մի փոքր կկրճատեն իրենց մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերի կազմաձևում Եվրոպայում։ Հարցը, որը հնչեցվել է երեկ Ֆրանսիայում «Յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակներում, արդյո՞ք դա տեղի կունենա անհապաղ։ Եվ այո, դա տեղի կունենա անհապաղ»,- հայտարարել է Ռյուտեն լրագրողներին դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ։

Ռյուտեն նշել է, որ իրականում, եթե պատերազմ սկսվի և 5-րդ հոդվածը գործարկվի, ապա ՆԱՏՕ-ի բոլոր երկրները, ներառյալ ԱՄՆ-ը, կանեն հնարավոր առավելագույնը՝ համոզված լինելու համար, որ ՆԱՏՕ-ն կկարողանա պատերազմել։

https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/27795767