
Պուտինը մերժեց Զելենսկու առաջարկը
15/05/2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ մայիսի 15-ին, չի մեկնի Ստամբուլ՝ Ուկրաինայում խաղաղ բանակցությունների համար։ Կրեմլը հրապարակել է ռուսական պատվիրակության մասնակիցների ցուցակը, որը հաստատվել է անձամբ Պուտինի կողմի, գրում է «ՏԱՍՍ»-ը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես չի գնա Թուրքիա՝ բանակցությունների։ Այսպիսով՝ Կրեմլը, ըստ էության, մերժում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջարկը, որը պնդում էր Ստամբուլում Վլադիմիր Պուտինի հետ անձնական հանդիպում անցկացնելու հարցում։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ստամբուլում մտադիր է հանդիպել միայն Պուտինի հետ։