«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նեթանյահուն կանգնած է ներքին և միջազգային ճնշումների առաջ

13/04/2026

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնվել է բարդ քաղաքական իրավիճակում՝ աճող ներքին և միջազգային ճնշումների պայմաններում։ Իսրայելական լրատվամիջոցներում հրապարակված հարցումների համաձայն՝ բնակչության 58 տոկոսը կասկածանքով է վերաբերվում հրադադարին և այն արդյունքներին, որոնք Իսրայելն արձանագրել է Իրանի հետ պատերազմի ընթացքում։ Միևնույն ժամանակ, հարցվածների 79 տոկոսը աջակցում է ռազմական գործողությունների շարունակմանը «Հեզբոլլահ»-ի դեմ և Լիբանանում նրա գործունեության դադարեցմանը։

Միջազգային հարթակում ևս Նեթանյահուի նկատմամբ ճնշումները աճում են։ Հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչպես նաև Գերմանիան, Կանադան և այլ երկրներ կոչ են անում նրան հավատարիմ մնալ հրադադարի պայմանավորվածություններին։ Ստեղծված իրավիճակը կարող է Նեթանյահուին կանգնեցնել լուրջ քաղաքական ընտրության առաջ՝ հատկապես մոտեցող ընտրությունների ֆոնին, եթե իսրայելական ընտրողների մեծամասնությունը չաջակցի հրադադարի պահպանմանը։

https://www.aljazeera.com/