«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԱՅՏՆԻ ԵՆ ԴԱՐՁԵԼ «ԵՎՐԱՏԵՍԻԼ 2021»-Ի ԿԱՆՈՆՆԵՐԸ

18/11/2020

«Եվրատեսիլ 2021» թվականի համար արտիստները նախապես իրենց կենդանի կատարումները կձայնագրեն, որպեսզի եթե հնարավորություն չունենան մասնակցել միջազգային մրցույթին ֆիզիկապես, գոնե այդ պահեստային տարբերակով երաշխավորվի նրանց մասնակցությունը մրցույթին։ Այս մասին հայտնում է «Եվրատեսիլ 2021»-ի պաշտոնական կայքը։ Կազմակերպիչները ավելի վաղ հայտարարել էին, որ կպահպանեն կիսաեզրափակիչների մասնակցության վիճակահանության արդյունքները, որոնք հետաձգվել էին կորոնավիրուսի պատճառով։ Այսպես ամեն երկրից հեռարձակողը տեսագրելու է իր մասնակցի կատարումը այն դեպքի համար, երբ հնարավոր չլինի ֆիզիկական մասնակցությունը, այդ տեսագրությամբ իրականացվի ոչ ֆիզիկական մասնակցություն։ Տեսագրությունները ազգային հեռարձակողները կատարելու են իրենց երկրներում գտնվող ստուդիաներում։ Ընդ որում, կատարումը լինելու է եզակի, եւ նույնիսկ տեսագրության դեպքում այլ որեւէ մրցույթում այն չպետք է հրապարակված լինի։ Ձայնագրությունը կարող է արվել երեք դուբլից, որից հետո պատվիրակության ղեկավարությունը որոշելու է, թե որ մեկը երեք դուբլից պետք է ուղարկվի կազմակերպիչներին։

Hraparak