ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրիի ընտրությունները իշխանափոխության չեն բերի
09/04/2025
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքումն արհեստականորեն ձգձվում է Ադրբեջանի կողմից։ Հստակ է, որ կա մի ուժ, որն Ադրբեջանին ստիպում է չգնալ խաղաղության հաստատման տարածաշրջանում։ Ինչ վերաբերում է Գյումրիի ընտրություններին, ապա այնտեղ փաստացի տեղի ունեցավ մի պրոցես, որը դժվար է բացատրել։ Ցավոք սրտի, մեր հասարակությունը դեռևս ուժ չի գտնում իր մեջ հստակ գնահատականներ տալու անբովանդակ և առանց քաղաքական ծրագրի ուժերին և քաղաքական գործիչներին։
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքական գիտությունների թեկնածու Վահե Պողոսյանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները և Գյումրիի ընտրությունների արդյունքները։