«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պարգևավճարը շքեղություն կամ շռայլություն չէ. Ֆինանսների նախարար

03/11/2020

Պարգևավճարին պետք է վերաբերվել ոչ թե որպես շռայլության, շքեղության, այլ որպես վարձատրության համակարգի բաղադրիչ և, ըստ էության, որպես միջանկյալ լուծում, քանի դեռ պետական հատվածի բարեփոխումների ծրագիրը չի հասել իր տրամաբանական փուլին, երբ կարող ենք արձանագրել, որ պետական համակարգում աշխատանքի ծանրաբեռնվածությունը բաշխված է համաչափ և աշխատանքի վարձատրությունը համարժեք է: Ընդ որում, այն տրամաբանությամբ, ինչն այսօր Հայաստանի աշխատատշուկան ունի: Այս մասին Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ֆիննախի խոսքերով, երբ մենք ակնկալում ենք, որ պետական համակարգը պետք է որակյալ ծառայություն մատուցի, ենթադրվում է, որ այդ որակյալ ծառայությունը հնարավոր է կազմակերպել միայն արդյունավետ պետական համակարգ ունենալու պայմաններում. «Դա միջանկյալ լուծում է, քանի դեռ չի տրվել հիմնական լուծում, թե ինչպես պետք է փոխվի աշխատանքի վարձատրության համակարգը պետական կառավարման համակարգում»:

Փոխանցում է Analitik.am-ը: