«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երեւանում արտահերթ ընտրություններ չեն լինի. Ավինյանը դեռ վարկանիշ հավաքելու խնդիր ունի. քաղտեխնոլոգ

17/03/2023

Ես կարծում եմ, որ ամենայն հավանականությամբ Երեւանում չեն լինի արտահերթ ընտրություններ, որովհետեւ արտահերթ ընտրությունների համար իշխանությունը պետք է գրեթե 100 տոկոսով վստահ լինի, որ իր թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը միանշանակ հաղթում է ընտրություններում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«Մինչդեռ հրապարակված սոցհարցումները, նաեւ այն հարցումները, որոնք իրենք անցկացնում են երկու շաբաթը մեկ ներքին խողովակներով,  ցույց են տվել, որ իրավիճակն այդքան էլ բարենպաստ չէ: Ես կարծում եմ, այնտեղ ավելի շուտ կար մրցակցություն Հրաչյա Սարգսյանը եւ ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանի միջեւ, որը մենք տեսնում էինք: Բացի այդ, ասում էին, որ Հրաչյա Սարգսյանի վարկանիշն ավելի բարձր էր, քան Ավինյանինը: Ես կարծում եմ՝ այս որոշումը պայմանավորված է նրանով, որ գուցե Հրաչյա Սարգսյանի գործոնը խանգարում էր ՔՊ-ի թեկնածուին եւ նախընտրական արշավում եւ թիմային աշխատանքում, որովհետեւ, ամեն դեպքում, քաղաքապետարանում կարծես թե ղեկավարման երկու կենտրոն գոյություն ուներ:

Այս պարագայում, կարծում եմ՝ ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի, գուցե տեղակալներից մեկը կստանձնի այդ պարտականությունը եւ կզբաղվի Տիգրան Ավինյանի քարոզչական արշավով»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ հենց Ավինյանը դառնա քաղաապետի պաշտոնակատար, Վիգեն Հակոբյանը չբացառեց նման սցենարը, սակայն նկատեց, որ քաղաքապետ լինելն իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում, որովհետեւ նաեւ անհաջողություններն են իր վրա կոտրվելու եւ կարող են վարկանիշի վրա ազդել. «Այստեղ նաեւ օրենքի տեսակետից խնդիր կա, որովհետեւ, եթ չեմ սխալվում, քաղաքապետը պետք է ՔՊ-ի ցուցակից լինի, իսկ Տիգրան Ավինյանը ցուցակում չէ»:

Ինչ վերաբերում է իշխանության ներսում ներկլանային մրցակցությանը, Վիգեն Հակոբյանն ասաց. «Ընդհանուր առմամբ, երեւումէ , որ նման մրցակցություն կա եւ նաեւ դրանով է պայմանավորված, որ որոշեցին Հրաչյա Սարգսյանին խաղից հանել: Նույն Հրաչյա Սարգսյանն էլ իշխանական որոշ շրջանակների համար նախընտրելի թեկնածուներից մեկն էր: Տեսականորեեն ես չեմ բացառում, որ եթե իշխանության ներսում ուժերի հարաբերակցությունը լինի ոչ ի օգուտ Նիտրան Ավինյանի թեւի, նույն Հրաչյա Սարգսյանը լինի իշխանության թեկնածուն: