«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել

18/06/2026

Դոնալդ Թրամփն ու Մասուդ Փեզեշքիանը էլեկտրոնային եղանակով ստորագրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը։

 Այն հաստատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի ԱԳՆ-ն: Փոխըմբռնման հուշագիրը 60 օր ժամկետով ենթադրում է ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը, Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում և Իրանի վերականգնման հիմնադրամի ստեղծում: 

«Այն ստորագրված է։ Ստորագրվել է Վերսալում: Ես հենց նոր ստորագրեցի այն»,-հաստատել Է Թրամփը Վերսալյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո:

Ընդ որում, Թրամփը հերթական անգամ սպառնացել է վերսկսել հարձակումները, եթե Իրանը չկատարի իր պարտավորությունները:

Հուշագրի տակ իր ստորագրությունն է դրել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

https://www.bbc.com/russian/articles/ce3eqrkq5zqo