«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կառավարության հուլիսի 7-ի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը զայրացավ

07/07/2022

Կառավարության հուլիսի 7-ի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի թաքնված գովազդին:

«Ես կառավարության նիստում քանի անգմ ասում եմ, որ խաղադրույքների թաքնված գովազդներ չլինեն, ուր գնում ես խաղադրույթի թաքնված գովազդ է: Մարտահրավե՞ր են նետում մեզ: Ճանապարհներին՝ բեթ, բեթ, բեթ, ի՞նչ է դա նշանակում: Օրենք ընդունեք, որ կոնկրետ բառեր արգելվում է գովազդել»,-ասաց նա:

Նա դիմեց ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներին. «Դուք չեք անցնո՞ւմ այդ ճանապարհներով, չեք տեսնո՞ւմ դրանք, որ չեք ահազանգում»: