«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ ԶՈւ զինծառայողները ժամանել են Դիլիջան՝ մասնակցելու «Խաղաղության մարտիկ» մրցույթին

12/08/2022

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հավաքականը Բանակային միջազգային խաղերի (ԱրՄԻ-2022) «Խաղաղության մարտիկ» մրցույթի միջազգային փուլին մասնակցելու համար ժամանել է Հայաստան՝ մրցույթի անցկացման վայր, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ռուս մասնակիցների դիմավորման արարողությունը տեղի է ունեցել Դիլիջան քաղաքի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:

Ծրագրում ներառված են «Աթլետ» ռազմամարզական մրցույթը, մարտական պատրաստության առարկաների «Պրոֆեսիոնալ» և «Դիպուկահարը» մրցույթները, «Էրուդիտ» ինտելեկտուալ և «Կավալեր» տաղանդների գրական-գեղարվեստական և պարային-ստեղծագործական մրցույթները:

Բացի այդ, «Ստեղծագործություն» արտամրցութային անվանակարգի շրջանակներում զինծառայողներն իրենց ունակությունները կցուցադրեն երգերի, պարային համարների կատարման և բանաստեղծությունների ընթերցման ժամանակ։

Մրցույթին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի ու Բելառուսի զինծառայողները: