«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ն կաջակցի Իսրայելին՝ չնայած նոր կառավարության հետ տարաձայնություններին․ Բլինքեն

05/12/2022

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը J Street ամենամյա կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, չնայած վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած նոր կառավարության հետ սուր տարաձայնություններին, կշարունակի աջակցել Իսրայելին։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը։

Բլինքենի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կաշխատի Նեթանյահուի կառավարության հետ՝ ելնելով նրա վարած ուղղվածությունից, այլ ոչ թե անհատականությունից։ Միաժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնը չի աջակցի այն քաղաքականությանը, որը բարդացնում է մերձավորարևելյան խնդրի կարգավորումը։

«Գործընկերությունը և այն ամենը, ինչ դա բերում է մեր երկրների և ամբողջ աշխարհի մարդկանց, միշտ հիմնված է եղել Իսրայելի անվտանգության նկատմամբ Միացյալ Նահանգների հանձնառության վրա, հանձնառության, որը երբեք ավելի ուժեղ չի եղել, քան այսօր է», - ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։