«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՐՑԱԽԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔԵՐԸ ՀԵՐԹՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԵՆ ՄԵԿՆՈՒՄ. ՀՐԱՊԱՐԱԿ

07/02/2023

Արցախից ստացված հավաստի տեղեկությունների համաձայն, մոտ 10 օր առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է Ռուսաստան՝ իշխանական տարբեր մակարդակներում հանդիպումներ ունենալու եւ Ռուսաստանի դիրքորոշումն՝ Արցախի հետ կապված ճշտելու։ 3-4 օր առաջ նա վերադարձել է Արցախ։ 

Նրանից հետո Մոսկվա է մեկնել նաեւ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Այս օրերին նա դեռ Մոսկվայում է։ Ըստ ամենայնի, նրան նույնպես հրավիրել են Արցախի ներքաղաքական խնդիրները քննարկելու եւ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը գտնելու համար։ 

Հիշեցնենք, որ Արցախի ճանապարհը փակվելու պահից ի վեր Արցախի իշխանական շրջանակներում որոշակի լարում էր առաջացել եւ պետնախարարի հրաժարականի, անգամ արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման էր բարձրացել։ Այս այցելությունները երկկողմանի ճշտումներ անելու իմաստ ունեն՝ Արցախում ուզում են հասկանալ, թե Ռուսաստանը որքանով է տեր Արցախին եւ ինչ է պատրաստվում անել այստեղ բնականոն կյանքը վերականգնելու համար։ Իսկ Ռուսաստանում փորձում են որոշել, թե ում հետ են իրենք աշխատելու, իշխանական բուրգն իրեն ինչպես է պահելու, նաեւ՝ ով է գնալու, եւ ով է մնալու։

ՀԳ Առաջիկայում նոր մանրամասներ կներկայացնենք այդ այցերից։