«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքն ու ադրբեջանցին փորձել են հոգեբանական ճնշում գործադրել հայ մարզիկի նկատմամբ, բայց նրան շեղել չի հաջողվել

24/05/2022

Ալեն Սիմոնյանն ընդունել է աշխարհի և Եվրոպայի բազկամարտի բազմակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Ադամյանին:

Շնորհավորելով չեմպիոնական տիտղոսը տարիներ շարունակ ոչ մեկին չզիջելու համար՝ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է մարզիկի վերջին՝ մայիսի 14-ին Բուխարեստում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությունից, երբ մարզասերների աչքից չէր վրիպել երրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի մարզիկի ոտնաթաթերի վրա կանգնելու դրվագը, որով փորձ էր արվում բարձրահասակ երեւալ և ստվերել Եվրոպայի առաջնության հաղթող Աշոտ Ադամյանին:

Սպորտի վարպետի խոսքով` տվյալ պահին չի նկատել այդ մարզիկի պահվածքը՝ տարված լինելով մեր հիմնով և հաղթանակով:

Աշոտի ներկայացմամբ՝ մրցման ընթացքում ևս թուրք և ադրբեջանցի մրցակիցները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել, սակայն նրան շեղել չի ստացվել, քանի որ, ինչպես կատակով նկատում է չեմպիոնը, մրցակիցների լեզուն պարզապես չի հասկացել: