«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մոսկվայում ձերբակալված յոթ հայերի պաշտպանությունը դիմել է դեսպանատուն և ՌՀՄ

23/09/2020

Ռուսաստանում խուլիգանության մեղադրանքով ձերբակալված Հայաստանի յոթ քաղաքացիների գործով դատական ​​նիստը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին: Գործը քննում է Մոսկվայի Նիկուլինսկի շրջանային դատարանը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 24-ին: Մի քանի միջադեպ նախաձեռնվել էր Ադրբեջանի քաղաքացիների կողմից: Մոտ 20 մարդ հարձակվել էր «Հայկական տուն» սրճարանի վրա: Շենքի ապակիները կոտրել էին, դաժան ծեծի ենթարկվել հաստատության ադմինիստրատորին: Ի պատասխան` Հայաստանի յոթ քաղաքացի կոտրել էին «Բակինսկի Դվորիկ» ռեստորանի ապակիները: Ոստիկանությունը քրեական գործեր էր հարուցել խուլիգանության եւ կողոպուտի դեպքերի առթիվ, տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել: ՆԳՆ-ն եւ ԱԴԾ-ն սպառնացել են «շատ, շատ դաժան» պատիժներ կիրառել Մոսկվայում ազգամիջյան բախումների համար:

Տեղի ունեցածի կապակցությամբ NEWS.am-ը դիմել է մեղադրյալներից մեկի` Կարեն Ներսիսյանի պաշտպանին: «Մեղադրյալներից վեցը Հայաստանի քաղաքացիներ են, եւս մեկը` Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի: Նրանց մեղադրանք է առաջադրվել շատ լուրջ հոդվածով` խուլիգանություն` էթնիկական թշնամանքի հիմքով: Ակնհայտ է, որ գործին քաղաքական երանգ է հաղորդվե;: Իմ կարծիքով` Ռուսաստանի իշխանությունները որոշել են հավասարության ճանապարհով գնալ եւ ցույց տալ, որ նման դրսեւորումները խստորեն կպատժվեն»,- ասել է փաստաբանը:
Ըստ նրա` հոդվածը 500 հազարից մինչեւ միլիոն ռուբլի տուգանք է, ուղղիչ աշխատանքներ կամ երկարաժամկետ ազատազրկում է նախատեսում: Ընդ որում, ուղղիչ աշխատանքները վերաբերում են միայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին: համապատասխանաբար, այս դեպքում մենք կարող ենք խոսել կամ տուգանքի, կամ ազատազրկման մասին: «Ինքներդ եք հասկանում, որ տղաները նույնիսկ երազում երբեք այդպիսի փողեր չեն տեսել, առավել եւս` այսպիս դժվար պահին: Մեր ակտիվիստների նախաձեռնությամբ ես նամակներ եմ ուղարկեկ Հայաստանի դեսպանատուն, Ռուսաստանի հայերի միություն եւ պարոն Սարկիսովին (գործարար Սերգեյ Սարկիսով, «ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերության հիմնական սեփականատերերից մեկը - խմբ.): Բացատրել եմ իրավիճակը եւ խնդրել օգնել»,- ասել է Կարեն Ներսիսյանը:

Այժմ խոսքը դատարանի դեպոզիտային հաշվեհամարին մեծ գումար փոխանցելու մասին է` որպես մեղադրյալի վճարունակության երաշխիք, եթե դատարանը որոշում կայացնի տուգանք վճարելու մասին: Ինչպես նշեց փաստաբանը, փաստ չէ, որ նույնիսկ եթե գումարը մնա դատարանի հաշվին, հենց տուգանք կկիրառվի: «Սակայն սա շատ կարեւոր քայլ է: Տղաները երիտասարդ են, անփորձ, նախկինում չդատապարտված: Վնասը փոխհատուցվել է տուժածներին, նրանք պահանջներ չունեն: Այս ամենը հաշվի առնելով` մենք դատարանից կխնդրենք ավելի մեղմ լինել: Դատական նիստին հրավիրվել են Հայաստանի դեսպանության, ՌՀՄ-ի ներկայացուցիչները` իրենց ներկայությամբ լրջություն հաղորդելու համար:

«Ես ինքս դրամահավաքով չեմ զբաղվում: Բոլոր փաստաբաններն աշխատում են անվճար»,- հավելեց Ներսիսյանը: