«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեր առաջարկը մնում է ուժի մեջ. կրակը միայն այս դեպքում կդադարեցվի. Զելենսկի

08/05/2025

Ուկրաինայի առաջարկը 30 օրով հրադադարի մասին մնում է ուժի մեջ: Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Telegram-ի իր ալիքում:

«Նման նախաձեռնությունը կարող է վերջնական հրադադարի պատճառ դառնալ։ Կրակը առնվազն 30 օրով դադարեցնելու մեր առաջարկը մնում է ուժի մեջ», – գրել է նա

Ավելի վաղ՝ ապրիլի 28-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադար էր հայտարարել Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ: 

Հավելենք՝ Մայիսի 3-ին Զելենսկին մերժեց նախաձեռնությունը՝ ասելով, որ Կիևը չի կարող երաշխավորել շքերթին Մոսկվա ժամանող օտարերկրյա առաջնորդների անվտանգությունը: