«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաստանը կքննարկի հնարավոր սահմափակումների կիրառման հարցը

01/08/2021

Ըստ առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի, առաջիկա մեկ շաբաթը կարևոր է լինելու սահմանափակումների որոշման առումով: Հաղորդում է jnews.ge-ն։

Ինչպես հայտնել է Գաբունիան՝ սահմանափակումների մասին խոսք կլինի համաճարակային իրավիճակի որոշակի ծայրահեղական ցուցանիշի դեպքում:

«Կարծում եմ, որ առայժմ ամենակարևորը գոյություն ունեցող կանոնների պահպանումն է և պատվաստումների անհապաղ իրականացումը: Մենք պետք է հետևենք իրադարձությունների զարգացման տեմպերին: Մինչև 8 հազար հիվանդատեղն այն թիվն է, որն առողջապահության ոլորտը կարող է հատկացնել: Մեր փորձով՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին միաժամանակ կառավարվել են 34-35 հազար ակտիվ դեպքեր: Հետո գոյություն ունի որոշակի պահուստ, չնայած կառավարման գործընթացը ավելի կբարդանա: Առաջիկա մեկ շաբաթը որոշիչ կլինի այս որոշումը կայացնելու համար»,- հայտարարել է Գաբունիան: