«Զանգեզուրի միջանցքն» Իրանի կարմիր գիծն է. Ալիռեզա Արաֆի
Ռուսաստանին զգուշացնում ենք, որ «Զանգեզուրի միջանցքն» Իրանի կարմիր գիծն է։ Այս մասին հայտարարել է Իրանի ղեկավարության փորձագետների ասամբլեայի փոխնախագահ և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ այաթոլլա Ալիռեզա Արաֆին, տեղեկացնում է Fars News Agency-ն:
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր երկրի արտաքին քաղաքականության նպատակն ու մտադրությունը հիմնված են աշխարհում միաբևեռ համակարգի գերիշխանության կոտրման վրա, և բոլոր համաձայնագրերը, ինչպիսիք են ՇՀԿ-ն, ԲՐԻԿՍ-ը և այլն, այս ուղղությամբ են աշխատում: Դրա վրա են հիմնված բարեկամական, տնտեսական, քաղաքական, գիտական հարաբերություններն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Չինաստանը և Ռուսաստանը, բայց մենք զգուշացնում ենք Ռուսաստանին, որ չնայած բարեկամական հարաբերություններին՝ «Զանգեզուրի միջանցքը» մեր կարմիր գիծն է»: