«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թեհրանը երբեք չի հանձնվի՝ չնայած Թրամփի սպասումներին. Իրանի դեսպան

29/04/2026

Իրանը չի հանձնվի՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումներին, և բանակցություններ չի վարի ճնշման ներքո։ Այս մասին հայտարարել է Կահիրեում Իրանի դեսպան Մոջթաբա Ֆերդոուսի Փուրը։

«Մենք թույլ չենք տա, որ ԱՄՆ-ը մեզ հետ խոսի ուժի դիրքերից։ Իրանը երբեք չի հանձնվի և բանակցություններ չի վարի ճնշման և նոր հարձակումների սպառնալիքների ներքո»,- ընդգծել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ The Wall Street Journal թերթի աղբյուրները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր օգնականներին հանձնարարել է մշակել Իրանի երկարատև շրջափակման ծրագիր:

https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/27253969