«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սիրիայում սպանվել է թուրք զինվոր

11/05/2021

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ սիրիական Իդլիբում մեկ զոհված և չորս վիրավոր զինծառայող կա թուրքական շարասյան վրա հրթիռային հարձակման արդյունքում:
«Մայիսի 10-ին« Գարնանային վահան »գործողության տարածքում մեր շարասյան վրա հրթիռային հարձակման արդյունքում զոհվեց մեկ զինծառայող, եւս չորսը վիրավորվեցին և անմիջապես տեղափոխվեցին հիվանդանոց», - ՌԻԱ Նովոստին մեջբերում է թուրքական զինուժի հաղորդագրությունը: 
Նշվում է, որ հարձակումից անմիջապես հետո Թուրքիայի զինված ուժերը պատասխան կրակ են արձակել որոշակի թիրախների ուղղությամբ, որտեղից էլ իրականացվել է հարձակումը: Թե կոնկրետ ով է հարձակվել թուրքական ավտոշարասյան վրա, չի հաղորդվում:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան