«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մուշի հին հայկական թաղամասի վերջին տան ճակատագիրը վտանգված է

13/04/2021

Թուրքիայի իշխանությունների գործուն աջակցությամբ շարունակվում են ջնջվել հայկական հետքերը: «Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը»  (TOKİ) քաղաքաշինական ծրագրի անվան տակ քանդել է Մուշ քաղաքի Քալե թաղամասի պատմական հայկական բոլոր տները, բացառությամբ մեկի:Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

Մուշի քաղաքապետարանի և հիշյալ վարչության համագործակցությամբ քանդված հայկական տների տեղերում բազմաբնակարանային համալիր է կառուցվել: Նշվում է, որ հայկական տները ոչնչացնելու որոշումը հաստատվել էր դեռևս 2011թ. Մուշի քաղաքային խորհրդի կողմից: Այդ ժամանակվա Մուշի քաղաքապետ Նեջմեթթին Դեդեն որպեսզի արդարացներ ընդունված որոշումը, ասել էր. «Քարաշեն և հողաշեն տներ են, գրանցելու ի՞նչ կա»:

Էրջան Չեթեն, որը Քալե թաղամասում ծնված-մեծացած բնակիչ է ընդդիմանում է և ապամոնտաժողներին թույլ չի տալիս քանդել 156 տարվա պատմություն ունեցող իր տունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: