«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սուրիկ Խաչատրյանի որդին կմնա կալանքի տակ. փաստաբան

08/07/2022

 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ դատավոր Դավիթ Արղամանյանի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը։ Այս մասին հայտնում է փաստաբան Բենիկ Գալստյանը։

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանն այսօր մերժեց Տիգրան Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ ստորադաս դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի որոշման դեմ իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։

Իրականում դատավոր Ռուբիկ Մխիթարյանն այսօր պաշտոնապես ամրագրեց իր մասնակցությունը Տիգրան Խաչատրյանի քաղաքական բանտարկության «պատվաբեր» գործում։

Ես վստահ եմ, որ Տիգրանը մի որոշ ժամանակ անց կլինի ազատության մեջ։
Վստահ եմ նաև, որ Տիգրանի և այլ հայրենասեր տղերքի քաղաքական հետապնդումների ճարտարապետները, «պրարաբները» և հասարակ բանվորները մի որոշ ժամանակ անց կնստեն»,-նշել է նա:

Տիգրան Խաչատրյանը կալանավորվել է հունիսի 1-ին։