«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Թուրքիան բողոքի նոտա է հղել Հունաստանին՝ թուրք քաղաքացու սպանության առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

02/08/2021

Թուրքիայի իշխանությունները թուրքական ԱԳՆ են հրավիրել Հունաստանի ժամանակավոր հավատարմատարին, որտեղ նրան բողոքի նոտա են փոխանցել՝ թուրք-հունական սահմանին, Էդիրնե նահանգում Թուրքիայի քաղաքացու սպանության առթիվ:  
Թուրքական լրատվամիջոցները պնդում են, որ հուլիսի 31-ին՝ Էվրոս գետի թուրքական ափին, որի հունով մասամբ անցնում է երկու երկրների միջև սահմանը, հունական կողմից կրակ բացելու արդյունքում սպանվել է 43-ամյա թուրք:   Մինչդեռ հունական կողմը հերքել է բոլոր մեղադրանքները: Հունական լրատվամիջոցները հայտնում է, որ Հունաստանը որևէ կապ չունի 43-ամյա թուրքի մահվան հետ: Միջադեպը տեղի է ունեցել Էվրոս Գետի թուրքական ափին, դրան մասնակից են եղել ապօրինի միգրանտներ տեղափոխող երկու հոգի, որոնցից մեկը հարբած է եղել:  
Աթենքը պարզաբանել է, որ հետաքննությունն անցկացվել է ինչպես բանակում, այնպես էլ՝ ոստիկանությունում և հաստատվել է, որ հունական կողմից կրակոցներ չեն եղել: Հունական կողմը պնդում է, որ Էվրոսի միջադեպը Թուրքիան օգտագործում է քարոզչական նպատակներով՝ մտադիր լինելով մեղքը բարդել Հունաստանի վրա: