«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գերմանիան անհանգստացած է փախստականների աճող թվով

25/09/2022

Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը մտահոգված է փախստականների աճող թվով, որոնք փորձում են «բալկանյան ճանապարհով» եւ Միջերկրական ծովով մտնել ԵՄ տարածք։

Bild am Sonntag-ին տված հարցազրույցում նախարարը նշել է, որ Ավստրիայի հետ սահմանային հսկողությունը կերկարաձգվի, փոխանցում է news.am-ը:

 

Նա նաեւ ասել է, որ ոստիկանությունը ուժեղացրել է հսկողությունը Չեխիայի հետ սահմանին՝ փաստաթղթերի պատահական ստուգումներով։

 

Գերմանիայի ՆԳՆ տվյալներով՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ երկրում պաշտոնապես գրանցված է եղել Ուկրաինայից ժամանած 992 517 մարդ։

 

Սեպտեմբերի սկզբին Գերմանիայի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ Գերմանիայի 16 դաշնային նահանգներից 12-ն այլեւս չեն կարող փախստականներ ընդունել։ Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, դա, ի թիվս այլ բաների, պայմանավորված է բալկանյան երթուղիով Գերմանիա ժամանողների թվի աճով, գրում է Deutsche Welle-ն։