Արարատի մարզում 07-ի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջիկ հետիոտնին
24/09/2020
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դիմիտրով գյուղում վրաերթի է ենթարկել 10 տարեկան աղջիկ հետիոտնին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդի, վրաերթի ենթարկված երեխայի ինքնությունը: