«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ժամանակ». Կանգնեցնել Հայաստանի տարածքների հանձնումը. Գետերից ավազի արդյունահանման պրոցեսը կկանոնակարգվի

10/02/2021

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը որոշել է կանոնակարգել գետերից ավազի արդյունահանման պրոցեսը, ինչը «հնարավորություն կտա ողջամիտ օգտագործել գետավազի վերականգնվող պաշարները, վնաս չհասցնել գետի հունի ափագծին, ջրային ռեսուրսներին և խուսափել անդրսահմանային ազդեցություններից»:

Գաղտնիք չէ, որ մեծ քանակի ավազ արդյունահանվում է Արաքս գետի ավազանից, և տնտեսվարողները, իրենց եկամտի հետևից ընկած, շատ դեպքերում քանդում են գետի հունը՝ դրանով դանդաղ, բայց հետևողականորեն փոքրացնելով Հայաստանի տարածքը:

Հայաստանի և Թուրքիայի սահմանն անցնում է Արաքս գետով, և որքան Հայաստանի կողմից շատ է քանդվում գետի հունը, այնքան գետը տեղափոխվում է դեպի Հայաստանի տարածք, առաջացնելով այսպես կոչված անդրսահմանային ազդեցություններ»: