«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թրամփի հարսը մտադիր է սենատոր դառնալ

20/11/2020

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Էրիկ Թրամփի կինը ցանկանում է մասնակցել 2022 թվականի Սենատի ընտրություններին, հայտնում է The Economic Times-ը։

Քաղաքական կարիերան սկսելու համար 38-ամյա Լարա Թրամփն ընտրել է Հյուսիսային Կարոլինա նահանգը։ Այդ նահանգից ընտրված հանրապետական սենատոր Ռիչարդ Բըրրը ավելի վաղ հայտարարել էր, որ իր ժամկետի ավարտից հետո չի պատրաստվում կրկին մասնակցել Սենատի ընտրություններին։

Լարա Թրամփն ԱՄՆ նախագահի որդու՝ էրիկ Թրամփի հետ ամուսնացել է 2014 -ին։ Նախկինում նա աշխատել է որպես հեռուստատեսային պրոդյուսեր և նույնիսկ խոհարար:

2016 և 2020 թվականներին Թրամփի նախընտրական շտաբում աշխատել է որպես խորհրդական։