«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

 Կովկասում ուժերի վերադասավորումը․ ռուսական ազդեցության անկում և նոր աշխարհաքաղաքական փուլ

27/02/2026

Իրանական «Tasnim» լրատվական գործակալության հրապարակած հոդվածում Եվրասիայի հարցերով փորձագետ Մասումե Մոհամմադին անդրադառնում է Կովկասում վերջին տարիներին տեղի ունեցած խորքային փոփոխություններին։ Նրա գնահատմամբ՝ ռուսական զորքերի վաղաժամ դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից և հայ բնակչության տեղահանությունը խորհրդանշեցին Մոսկվայի վերահսկողությամբ ձևավորված անվտանգային համակարգի փլուզումը։ Միաժամանակ, Հայաստանի փաստացի հեռացումը այդ համակարգից և սպառազինության այլընտրանքային՝ ոչ ռուսական շուկաների որոնումը զգալիորեն թուլացրել են Ռուսաստանի ռազմական ու քաղաքական լծակները տարածաշրջանում։ Ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի ռեսուրսների կենտրոնացումը մեկ ուղղությամբ ևս սահմանափակել է նրա միջամտողական կարողությունները Կովկասում։

Փորձագետի դիտարկմամբ՝ ձևավորված վակուումը աստիճանաբար լրացվում է այլ դերակատարների կողմից։ Թուրքիայի ռազմավարական դիրքերի ամրապնդումը, ինչպես նաև Եվրամիության դիտորդական և միջնորդական առաքելությունների ակտիվացումը վերաձևում են տարածաշրջանային ուժերի բալանսը։ Կովկասը աստիճանաբար հեռանում է զուտ ռազմական դիմակայության գոտու կարգավիճակից և վերածվում է տրանզիտային հանգույցի, որտեղ առաջնային են դառնում հաղորդակցության և լոգիստիկ ուղիները։ Այս ամենը վկայում է, որ տարածաշրջանը մտել է բազմաշերտ և դինամիկ աշխարհաքաղաքական նոր փուլ։

https://www.tasnimnews.ir/fa/news/1404/12/07/3526182/